«Անվճար» սերիալները կարող են վարակել անուշադիր օգտատերերի սարքերը: Զգուշացնում են «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունից։
Կիբեռհանցագործների ուշադրության կիզկատեում սիրված սերիլաներն են` աշխարհում և Հայաստանում: Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է» (Game of Thrones), և դրա հետ կապված և օգտատերերին գրոհած վնասաբեր ծրագրերը 9 986-ն են։ Եվ դա միայն 2018 թվականին։ Վիճակագրությունը վերաբերում է միայն ընկերության պաշտպանական լուծումների օգտատերերին, այսինքն՝ աշխարհում գրոհների թիվը շատ ավելի մեծ է։ Գրոհի ենթարկած օգտատերերի և գրոհների քանակով երկրորդը «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալն է։ Գրոհի ենթարկած օգտատերերի թվով երրորդը Arrow-ն, որն այդ ցուցանիշով հետ է մեկ երրորդով։
Տոռենտների օգտագործման ժամանակ սարքը չվարակելու համար օգտատերը պետք է ուշադիր լինի ֆայլի չափի նկատմամբ։ Կարգին որակի սերիան երբեք չի կարող «կշռել» մի քանի գիգաբայթից պակաս։ URL-հասցեում երբեք չպետք է լինեն տառասխալներ։ Խարդախները շատ են սիրում ստեղծել կայքերի վնասաբեր կրկնօրինակներ, որոնց հասցեն բնօրինակից տարբերվում է մեկ-երկու տառով։ Հարկ է օգտագործել հուսալի հակավիրուս, օրինակ, անվճար Kaspersky Free.
Սերիալների և դրանց հետ կապված վնասաբեր ծրագրերի մասին մանրամասն հետազոտությունը կարելի է կարդալ Securelist-ում։